Տուսկ. Թուրքիայի հետ համագործակցությունը հեշտ չի լինելու

Ոչ մի երրորդ երկիր, այդ թվում նաև Թուրքիան, չի կարող փոխարինել ԵՄ-ին իր արտաքին սահմանների պաշտպանության հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպայի վերջին խորհրդի ժամանակ ղեկավարները զգուշորեն ողջունել են միգրացիայի կարգավորման հարցում Թուրքիայի հետ համաձայնության հասնելու ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) աշխատանքները: Թուրքիայի հետ համագործակցությունն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե դա օգնի կանգնեցնել միգրացիայի հոսքերը դեպի Եվրոպա», – ասել է Տուսկը:

Նա նաև հավելել է, որ «այս համագործակցությունը հեշտ չի լինելու»:

Աղբյուրը՝ armedia.am

28.10.2015