
Հայտեր Եվրոպական հարեւանության երկրների շրջանավարտները կարող են դիմել Եվրոպայի Քոլեջում ուսանելու կրթաթոշակներ ստանալու համար
Եվրոպայի Քոլեջը մեծ թվով կրթաթոշակներ է առաջարկում Եվրոպական հարեւանության երկրների բուհերի այն շրջանավարտներին, ովքեր ցանկություն ունեն 2016-2017թթ. ուսումը շարունակելու Քոլեջի ասպիրանտուրայում։ Կրթաթոշակները ներառում են ուսման, կեցության, սննդի եւ փոխադրման ծախսերը։
Առաջարկը վերաբերում է հետեւյալ երկրներին. Ալժիր, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Իսրայել, Լիբանան, Լիբիա, Հայաստան, Հորդանան,Մոլդովա, Մարոկկո, Պաղեստինի ինքնավար մարզ, Սիրիա, Թունիս եւ Ուկրաինա։
Ընտրությունը կատարվում է հետեւյալ փուլերով.
- Թեկնածուներին առաջարկվում է այցլելել Քոլեջի կայքէջ (coleurope.eu) եւ գտնել «Ասպիրանտուրայի ծրագրեր» եւ «Ընդունելություն» բաժինները՝ ընդունելության եւ լեզուների իմացության մասին անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու համար։
- Թեկնածուները պարտավոր են գրանցվել եւ հայտը ներկայացնել առցանց ռեժիմով։
- Թեկնածուները պետք է ուղարկեն լրացված ձեւաթուղթը եւ անհրաժեշտ փաստաթղթերը (մանրամասները տե՛ս հավելվածում)։
Էլեկտրոնային հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից։ Վերջնաժամկետն է 2016թ. հունվարի 20-ը։ Եվրոպայի Քոլեջի ուսումնական բաժնի նախնական ընտրությունից հետո թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։
Եվրոպայի Քոլեջն ամբողջական կրթաթոշակներ է առաջարկում նաեւ (2015-2016թթ.) ԵՄ անդամ երկրներից այն թեկանծուներին, ովքեր առանձնահատուկ հետաքրքրություն ունեն Եվրոպական հարեւանության քաղաքականության նկատմամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Մանրամասներ
Եվրոպայի Քոլեջ – տեղեկատվություն կրթաթոշակների մասին
Եվրոպայի Քոլեջ – կայքէջ
Եվրոպայի Քոլեջ – հայտերի ներկայացման ուղեցույց
Եվրոպայի Քոլեջ – առցանց գրանցում
Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com