Մահացել է Բեռլինյան պատի անսպասելի փլուզման պատասխանատուն

Գերմանիայում 86 տարեկան հասակում մահացել է Գյունտեր Շաբովսկին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին պաշտոնյան, որը պատասխանատվություն է կրում Բեռլինյան պատի փլուզմանը բերած գործընթացը սկսելու համար, հայտնում է BBC-ին:

1989 թվականին նա հայտարարել էր, որ ԳԴՀ-ից դուրս գալու բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը խթան դարձավ, որ երկրի հազարավոր բնակիչներ տեղափոխվեն Արևմտյան Բեռլին:

ԳԴՀ իշխանությունները ծրագրել էին սահմանային արգելքների աստիճանաբար վերացում, սակայն Շաբովսկու անզգույշ հայտարարությունը բերել է նրան, որ Բեռլինի պատի մոտ անմիջապես սկսել էր մարդկանց բազմություն հավաքվել, ովքեր էլ սկսել էին ապամոնտաժել պատը:

 Աղբյուր` armedia.am

02/11/2015