Հանդիպում-թրեյնինգ հայաստանյան ՔՀԿ-երի համար. դեպի ԱլԳ 5-րդ գագաթաժողով

Նոյեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ «ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը. նպատակների, գործողությունների ծրագրի սահմանում» թեմայով հանդիպում-թրեյնինգը, որին հրավիրված էին մասնակցելու Երևանում և մարզերում գործող ՔՀԿ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արևելյան գործընկերության բոլոր չորս գագաթաժողովների ամփոփիչ փաստաթղթերի առանձնահատկություններն ու գործընթացի զարգացման դինամիկան: Քննարկման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել ԱլԳ երկրներից յուրաքանչյուրի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման տեմպերին, ակնկալիքներին և առանձնահատկություններին:

Առանձին քննարկվել է ԱլԳ Ռիգայի գագաթաժողովը, դրա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, հնարավորություններն ու հայտարարություններից բխող մարտահրավերները: Դիտարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը, ԱլԳ մյուս գագաթաժողովից ակնկալիքներն ու անհրաժեշտ գործողությունները:

Նշենք, որ միջոցառումն անցկացվում էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:

Աղբյուր` armedia.am

04/11/2015