Հանդիպում-թրեյնինգ հայաստանյան ԶԼՄ-երի համար. ԱլԳ 5-րդ գագաթաժողովի նախաշեմին

Նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ «ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը. նպատակների, գործողությունների ծրագրի սահմանում» թեմայով հանդիպում-թրեյնինգը, որին հրավիրված էին մասնակցելու ԶԼՄ ներկայացուցիչներ թերթերից, էլեկտրոնային կայքերից, հեռուստաընկերություններից և ռադիոյից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Արևելյան գործընկերության նախորդ չորս գագաթաժողովների հիմնական ձեռքբերումները, առանձնահատկություններն ու գործընթացի զարգացման դինամիկան: Քննարկվել են Արևելյան գործընկերության քաղաքականության արդյունքները, վեց երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունները ԵՄ-ի հետ, արտաքին գործոնների ազդեցությունը:

Առավել լայն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց ներկայիս փուլին, ակնկալիքներին և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Քննարկվել է ԶԼՄ-ների հնարավոր դերն ԱլԳ քաղաքականության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում, հանրության հետ աշխատանքի անհրաժեշտ ուղղությունները:

Նշենք, որ միջոցառումն անց էր կացվում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:

06.11.2015