Քեմերոնը կրկին բարձրացրել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստ է աջակցել ԵՄ-ից երկրի դուրս գալու որոշմանը, եթե Բրյուսելը չհամաձայնի ԵՄ անդամության Լոնդոնի նոր պահանջներին, հայտնում է Guardian-ը։

Վարչապետ Դևիդ Քեմերոն կողմից պատրաստված Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված գաղտնի նամակում մասնավորապես ասվում է.

«Եթե մենք չկարողանանք հասնել նման համաձայնության, և եթե Մեծ Բրիտանիայի մտահոգությունները անտեսվեն, մենք ստիպված կլինենք նորից մտածել, թե արդյոք ԵՄ-ն ճիշտ ընտրություն է մեզ համար։ Ինչպես ասել եմ ավելի վաղ, ես ոչինչ չեմ բացառում»,-ասել է Քեմերոնը։

Նամակում Քեմերոնը ներկայացրել է ԵՄ հիմնական բարեփոխումների ցանկը, որը նրա կարծիքով, անհրաժեշտ են Լոնդոնին։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան պնդելու է, որ միգրանտների սոցիալական ապահովության տրամադրման 4-ամյա արգելք սահմանվի, ինչպես նաև ընդլայնվեն ազգային խորհրդարանների լիազորությունները, որպեսզի նրանք կարողանան արգելափակել ԵՄ օրենքները։

09.11.2015