“Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան”. հայտերի ընդունում

“Երիտասարդության ձայնը 4. Նոր շրջան” երիտասարդական ծրագիրը հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ ակտիվ երիտասարդների և/կամ ուսանողների համար։ Ծրագիրը նախատեսում է արտաքին քաղաքական թեմաների (ինտեգրացիոն գործընթացներ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց, տարածաշրջանային և մերձավորարևելյան զարգացումներ) շուրջ միջոցառումներ Երևանում և 2015թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում (ս.թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին):

Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ՝ ուղարկելով ինքնակենսագրական (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեով։ Խնդրում ենք հայտերն ուղարկել՝ նամակի վերնագրի հատվածում նշելով “Ծրագրին մասնակցության հայտ”։

Հայտերը կարող եք ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 17-ը, ժամը 18։00:

“Երիտասարդության ձայնը 4. Նոր շրջան” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 528472 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ