
Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը` ահաբեկչական վտանգով պայմանավորված:
Ինչպես հաղորդում է փարիզյան Le Figaro պարբերականը, համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն պատգամավորների աջակցությամբ:
16.11.2015