Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն ԱլԳ հաջորդ գագաթաժողովից. կլոր սեղան-քննարկում

Օրերս Երևանում տեղի ունեցավ «ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը. նպատակների, գործողությունների ծրագրի սահմանում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ:

Քննարկումը կազմակերպել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայիս փուլին, ինչպես նաև այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Քննարկման ընթացքում մասնակիցներն առանձնացրել են ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված մարտահրավերները, առաջարկել դրանց հաղթահարման հնարավոր մեխանիզմներ: Մասնակիցները ներկայացրել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում մասնագետները հատկապես կարևորել են հայկական կողմի հնարավոր նախաձեռնողականության անհրաժեշտությունը, որը լուրջ խթան կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Աղբյուրը՝ armedia.am