Իտալիան բացառել է իր մասնակցությունը Սիրիայում ռազմական գործողություններին

Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին հայտարարել է, որ բացառում է երկրի մասնակցության հնարավորությունը Սիրիայում անցկացվող ռազմական գործողությանը, հայտնում է ANSA գործակալությունը։

Միևնույն ժամանակ Պինոտին չի բացառել Իրաքում իտալական առաքելության ուժեղացումը։ Այնտեղ ներկայում գործի են դրված մոտ 500 զինծառայողներ։ «Նոր հրամանագիրը, որը ներկայում քննարկվում է խորհրդարանում, նախատեսում է 750 մարդ»,- հավելել է Պինոտին։

Նա ընդգծել է՝ Իտալիան Ֆրանսիային վստահեցրել է, որ առավելագույնս պատրաստ է պայքարել ԻՊ դեմ։

18.11.2015