Մերկել-Օլանդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 25-ին կայցելի Փարիզ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Պաշտոնյայի հայտնած տեղեկության համաձայն՝ Մերկելի և Օլանդի համար կազմակերպվելու է «ոչ պաշտոնական ընթրիք»:

Ըստ Frankfurter Allgemeine Zeitung թերթի՝ հանդիպման հիմնական նպատակն է բանակցություններ վարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում համագործակցության ուղիներ հաստատելու շուրջ:

Հանդիպումը տեղի կունենա Օլանդի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Վաշինգտոնում հանդիպելուց մեկ օր հետո և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում բանակցություններ սկսելուց մեկ օր առաջ:

23.11.2015