Ազգայնականները հաղթել են Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում

Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատը»­ դարձել է Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլի անվիճելի հաղթողը: Դեկտեմբերի 6­-ին կայացած քվեարկության արդյունքում կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի 13 շրջաններից յոթում, փոխանցում է TACC-ը: Ընդհանուր առմամբ «Ազգային ճակատը» երկրում հավաքել է ձայների 29,8 տոկոսը, Նիկոլա Սարկոզիի գլխավորած Հանրապետականները՝ 26,2 տոկոսը, իշխող սոցիալիստները՝ 23,2 տոկոսը:

«Այսուհետև Ազգային ճակատը Ֆրանսիայի առաջին կուսակցությունն է»,­- հայտարարել է կուսակցության ղեկավարը ընտրությունների առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո: «Մենք միակն ենք, ով պաշտպանում է ազգն ու նրա ինքնիշխանությունը»,­ – ընդգծել է Լը Պենը:­

Կուսակցության գլխավոր պահանջներից մեկը Ֆրանսիա միգրանտների ներհոսքը կանգնեցնելն է: Ազգային ճակատը նաև պնդում է ինքնուրույնությունը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ և Եվրամիության հետ հարաբերությունների արմատական վերանայումը:

Ֆրանսիայում տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլը կկայնա դեկտեմբերի 13­-ին:

Աղբյուրը՝ armedia.am