Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016/2017թթ. ընդունելության մրցույթի հայտարարություն

Ներկայացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի եւ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ իրականացվող կատարելագործման միջազգային ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016/2017թթ. ընդունելության մրցույթի հայտարարությունը:

Մրցույթին մասնակցել կարող են գերմանախոս երիտասարդ ղեկավար ուժեր Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից, ովքեր աշխատում են հանրային ոլորտում (կառավարչություն, հանրօգուտ կազմակերպություններ) կամ տնտեսությունում:

Քոլեջի եւ առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.goerdeler-kolleg.de կայքում, ինչպես նաև հետևյալ հղմամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 22.02.2016թ.:

Հարցերի դեպքում դիմեք խնդրեմ քոլեջի ղեկավար Լեա Սոֆի Դեվորեթցկուն Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցությունում:

Հեռախոսային հարցումները (գերմաներեն եւ անգլերեն). 0049 30 25 42 31 47

Գրավոր հարցումները (գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն). goerdeler-kolleg[at]dgap.org