“Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան”. հայտերի ընդունում Ստեփանավանից

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» երիտասարդական ծրագիրը հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ 2015թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի ակտիվ երիտասարդների և/կամ ուսանողների (միջազգայնագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, լրագրողներ, տնտեսագետներ և այլ մասնագետներ) համար, ում հետաքրքրության դաշտում են արտաքին քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները: Ծրագրի շրջանակում ս.թ. դեկտեմբերի 19-ին Ստեփանավանում կկայանա մեկօրյա թրեյնինգ “Ղարաբաղյան հակամարտություն. բանակցային գործընթաց, վերջին զարգացումներ” թեմայով:

Թրեյնինգին մասնակցելու համար կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ՝ ուղարկելով ինքնակենսագրական (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեով։ Խնդրում ենք հայտերն ուղարկել՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Ծրագրին մասնակցության հայտ»։ Հայտերը կարող եք ուղարկել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:

«Երիտասարդության ձայնը 4. Նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 528472 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ