Եվրոպայում անվտանգության ռազմավարությունը. քննարկում Հայաստանում

Chatham House ձևաչափով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպամը քննարկվել են ԵՄ օրակարգի համատեքստում տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկմանը ներկա էին հիմնականում եվրոպական թեմատիկան լուսաբանող լրագրողներ:

Քննարկման մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնավորապես վերջին տարիներին Եվրոպայի անվտանագության ռազմավարության փոփոխությունը, Եվրոպայում ահաբեկչությունների պայմաններում այդ ռազմավարությունում «գործընկերների շրջանակը» և ներկայիս մարտահրավերները: Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաև հետխորհրդային երկրներում հակամարտությունների կարգավորման վրա Եվրոպայի ազդեցությանը՝ մասնավորապես նրան, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան, հարավօսական, աբխազական և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

Քննարկումների ընթացքում միջոցառման մասնակցները հայտնեցին նաև իրենց տեսակետները ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրներում անվտանգության հետ կապված բազաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ:

14.12.2015