Տարածաշրջանային անվտանգության հարցերն ԵՄ օրակարգում

Chatham House ձևաչափով Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են ԵՄ օրակարգի համատեքստում տարածաշրջանային անվտանգության հարցերը: Դեկտեմբերի 10-ին կայացած քննարկման թեմաներն էին վերջին տարիներին Եվրոպայի անվտանագության ռազմավարության փոփոխությունը, Եվրոպայում ահաբեկչությունների պայմաններում այդ ռազմավարությունում «գործընկերների շրջանակը» և ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև Եվրոպայի ազդեցությունը հետխորհրդային երկրներում հակամարտությունների կարգավորման վրա՝ մասնավորապես, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան, հարավօսական, աբխազական և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկմանը անդրադարձ արվեց նաև ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրներում անվտանգության հետ կապված բազաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ եվրոպական օրակարգին:

Աղբյուրը՝ armedia.am