ԵՄ-ն ԱՄՆ-ին սպառնում է վիզային ռեժիմի վերկանգնմամբ

 

Եվրամիությունը կարող է վիզային ռեժիմ սահմանել ԱՄՆ քաղաքացիների համար, հայտնում է բրյուսելյան EUobserver առցանց թերթը:

«ԱՄՆ-­ի քաղաքացիներից ԵՄ մուտքի համար վիզաներ կպահանջվեն, եթե Միացյալ Նահանգներն ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ընթանա ԵՄ-ի առանձին երկրների քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմի կասեցմանն ուղղված պլանների իրագործման ճանապարհով», – ­գրում է պարբերականը:

Վերջինիս տվյալներով՝ ԵՄ 28 երկրների դեսպաններն այդպիսի նախազգուշացումով են հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է երկիր ոչվիզային մուտքի ծրագրում փոփոխություններ մտցնելու օգտին:

Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի կոնգրեսում մտցվել է օրինագիծ, որով սահմանափակումներ են սահմանվել Նահանգներ եվրոպացիների առանց մուտքի արտոնագրերի այցելությունների վրա: Մասնավորապես Ներկայացուցիչների պալատը նախորդ շաբաթ հավանության արժանացրեց Սիրիայում, Իրաքում, Իրանում և Սուդանում եղած եվրոպացիների համար մուտքի արտոնագիր մտցնելու մասին օրինագիծը: Նշենք, որ Սպիտակ տանը ևս աջակցում են օրինագծի ընդունմանը:

Կոնգրեսականների պնդմամբ ԱՄՆ-ի հետ առանց վիզային ռեժիմ ունեցող երկրներից վերջին մի քանի ամիսների ընթացքում «Իսլամական պետության» դրոշի տակ կռվելու համար Սիրիա և Իրաք են մեկնել 5 հազար եվրոպացիներ:

ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող այս օրինագծի կապակցությամբ ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դեյվիդ Օ’Սալիվան վաշինգտոնյան The Hill թերթի հետ հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից նման որոշումը կարող է բասացաբար անդրադառնալ 13 միլիոն եվրոպացիների վրա, որոնք ամեն տարի մեկնում են ԱՄՆ: ԵՄ դեսպանի կարծիքով ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող անվտանգության այս միջոցառումները կտան միանգամայն հակառակ արդյունքը և կհարվածեն ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տնտեսական կապերին:

Նշենք, որ ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիները 1986 թվականից գործող ամերիկյան Visa Waiver Program ծրագիրի շրջանակներում կարող են առանց վիզայի ԱՄՆ-ում գտնվել 90 օր:

17.12.2015