Իսպանիայում ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է BBC-ն:

Նախնական տվյալներով՝ իշխող Ժողովրդական կուսակցությունը խորհրդարանում տեղերից ստացել է 121 մանդատ: Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 95 պատգամավորական մանդատ: Խորհրդարան են անցել նաև ձախ «Պոդեմոսը» կուսակցությունը՝ 69 տեղ, և ձախ կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ 39 տեղ:

Նշենք, որ չնայած Ժողովրդական կուսակցությունը հաղթում է ընտրություններում, սակայն այն չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 176 մանդատ, որպեսզի կառավարություն ձևավորի:

 21.12.2015