Ստորագրվել է ԵՄ-Ղազախստան ընդլայնված համագործակցության նոր համաձայնագիր

Ղազախստանն ու Եվրամիությունը դեկտեմբերի 21-ին ընդլայնված համագործակցության մասին նոր համաձայնագիր են ստորագրել: Աստանա է ժամանել ԵՄ արտաքին գործերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Փաստաթուղթը ստորագրել են Մոգերինին և Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2014թ. աշնանը պաշտոնապես ավարտվել էին Ղազախստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայն արտաքին քաղաքական հարաբերությունների եվրոպական ծառայության կայքում տեղակայված հայտարարության՝ նոր համաձայնագիրը խորացված քաղաքական երկխոսության, ներքին գործերի, արդարադատության և այլ ոլորտներում համագործակցության համար լայն շրջանակներ է ապահովելու:

22.12.2015