Իտալիայում 300 եվրոյով կտուգանվեն աղբամանի մոտ ծխախոտի մնացորդ նետելու համար

Իտալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ աղբամանի մոտ նետված ծխախոտի մնացորդի տերը կտուգանվի 300 եվրոյով, գրում է իտալական The Local-ը։

Օրենքը ծխողներով չի սահմանափակվում։ Պատիժ է սպառնում նաև այլ ոչ քաղաքակիրթ քաղաքացիներին՝ մասնավորապես, աղբամանի շրջակայքում հայտնված մաստակի համար սահմանվում է 30 եվրոյի տուգանք, իսկ տուգանքի չափը նման անփույթ կերպով նետված սուրճի բաժակի համար կկազմի 150 եվրո։

Նոր նախաձեռնությունը հանդիսանում է «կանաչ» օրենքների փաթեթի մաս, որոնք կոչված են ակտիվորեն պայքարելու կեղտոտ փողոցների դեմ։

Տուգանքներից ստացված գումարը կուղղվի հեծանվային կայանատեղիների և աղբահավաքման ենթակառուցվածքի ընդլայնմանը։

28.12.2015