Շնորհավո՛ր Նոր Տարի…Նոր հնարավորություններ և նոր լուծումներ

 2015 թվական … Տարի, որը լի էր բազում իրադարձություններով, ակնկալիքներով ու ձեռքբերումներով: 2015թ-ի ընթացքում իրականացրել ենք ծրագրեր, որոնց հիմնական նպատակն էր մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժն ու կարողությունները, աջակցել նրանց ներգրավմանը քաղաքականության շուրջ երկխոսության մեջ, խթանել խաղաղության գործընթացի կարողությունների կառուցմանը պետական կառույցների պաշտոնյաների համար և այլն: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաև աշխատանքը երիտասարդ մասնագետների հետ՝ ուղղված ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրների վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացմանը՝ հատուկ ուշադրության կենտրոնում ունենալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԼՂՀ կայացումն ու զարգացումը, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, հարաբերություններն ուժային կենտրոնների և հարևան երկրների հետ:

Անցնող տարվա մեր մեծագույն ձեռքբերումներից էր նաև “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ներքո գործող “Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի թիմի համալրումը երեք նոր անդամներով, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով, վերլուծական ունակություններով ու մարդկային բարձր արժեքներով նոր շունչ հաղորդեցին կենտրոնի գործունեությանը՝ ապահովելով նոր մասնագիտական հայացք առկա քաղաքական խնդիրներին:

Վստահ ենք, որ 2016 թվականը լինելու է ավելի մեծ ձեռքբերումների, հաջողությունների և խենթ, միևնույն ժամանակ` կարևոր նախաձեռնությունների տարի: Յուրաքանչյուր Նոր Տարի իր հետ բերում է նոր հնարավորություններ, դրական փոփոխություններ՝ ներշնչելով հույս, որ հենց մենք` մեր իսկ գործերով, կարող ենք մեզ շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը և ավելի գունավոր:

Շնորհավո՛ր բոլորի Նոր Տարին: Թող 2016 թվականը բերի ավելի շատ ժպիտներ, ավելի մեծ հավատ և մի քիչ էլ բարություն: Թող որ բոլորս գնահատենք մեր կյանքի յուրաքաչյուր վայրկյանը, կարողանանք լինել շնորհակալ, չվախենանք նոր հիշողություններ կերտելուց և գնահատենք այն կարևորագույնը, որ կա մեր կյանքում: Իսկ մեր երկրին ու ողջ աշխարհին թող 2016թ-ը բերի խաղաղություն և հույս…