Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ… Թող Սուրբ Ծննդյան օրհնությունը լինի ամենքինը

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:

– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը: Քրիստոս ծնվեց մեզ փրկելու և հավիտենական կյանք պարգևելու համար: Այս տոնի խորհուրդն իսկապես շատ մեծ է, քանզի յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն հոգևոր վերածնունդ է, նաև աշխարհը վերափոխելու և խաղաղության ոգեկոչում: Սուրբ Ծնունդը բարին սփռելու, ներելու և սիրելու տոն է, տոն, որը հիշեցնում է, որ տալով է, որ դու ստանում ես և սիրելով է, որ սիրվում ես:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն սրտանց շնորհավորում է բոլորի Սուրբ Ծնունդը: Քրիստոսն իր ծնունդով լույս սփռեց աշխարհում: Թող որ այն լուսավորի նաև բոլորի հոգիները, թող որ Սուրբ Ծնունդը ուրախությամբ լցնի բոլորի տները, սիրով լցնի բոլորի սրտերը և խինդով՝ բոլորի կյանքը: Թող Սուրբ Ծննդյան բերած խաղաղությունն ու օրհնությունը լինի ամենքինը: Այս հրաշքներով լի օրը թող դառնա հույսի, ընտանեկան ջերմության, անկեղծ ժպիտների տոն և ուղեկցի մեզ ողջ տարվա ընթացքում: