Կատալոնիայի նոր ղեկավարը կպայքարի Իսպանիայից անկախանալու համար

Իսպանիայի Կատալոնիայի մարզի կառավարության նոր նախագահ է ընտրվել ինքնորոշման կողմնակից Կառլես Պյուջմոնտը, հայտնում է իսպանական RTVE հեռուստաընկերությունը: Նրա թեկնածությունը պաշտպանել է ինքնավար մարզի խորհրդարանի 70 պատգամավոր: Ողջույնի խոսքում Պյուջմոնտն ասել է, որ անհրաժեշտ է ակտիվացնելԿատալոնիայի Իսպանիայից անջատվելու գործընթացը:

Նշենք, որ Պյուջմոնտը ինքնավարության ղեկավարի պաշտոնում փոխարինում է Արթուր Մասին, որը ևս ինքնավարության անկախացման կողմնակից է:

11.01.2016