“Ղազախստան-Հայաստան․ համագործակցության հարթակներ” ծրագիր

2015թ․-ին Հայաստանը մուտք գործեց Եվրասիական տնտեսական միություն, որի համահիմնադիր է Ղազախստանը։ Վերջինս 2015թ․-ին ստանձնեց ԱՊՀ նախագահությունը, ինչի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը։ Երկու պետություններն արդեն երկար տարիներ հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ մշտապես խորացնելով հարաբերություններն ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի ձևաչափերում։ Հայաստան-Ղազախստան համագործակցության խորացմանը հասարակական մակարդակում խթանելու նպատակով «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնեց «Ղազախստան-Հայաստան․ համագործակցության հարթակներ» ծրագիրը։

Ծրագրի նկարագրությունը

«Ղազախստան-Հայաստան․ համագործակցության հարթակներ» ծրագիրը բաղկացած էր 3 մասից, որի շրջանակներում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն համագործակցել է «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ։ Ծրագրի բաղադրիչները հետևյալն են․

1․ Կոնֆերանսների և սեմինարների շարք Հայաստանում

Ծրագրի այս բաղադրիչով  իրականացվել են երկու սեմինար և երկու կոնֆերանս Հայաստանի շրջաններում և Երևանում, որոնց շրջանակներում քննարկվող թեմաները վերաբերում էին Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության տարբեր հարթակներին՝ սկսած քաղաքականից մինչև տուրիստական։ Քննարկումներին մասնակիցների շրջանակն ընդգրկում էր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների, բուհերի պրոֆեսորադասախոսական շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների և այլոց։

Կոնֆերանսների և սեմինարների լուսանկարներ

Կոնֆերանսների և սեմինարների լուսաբանում

Կենտրոնական Ասիայի արտաքին ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Ղազախստանին

 Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ

2017-ը Ղազախստանի համար բրենդային տարի է

Հայաստանն ու Ղազախստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն

Տուրիզմի ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի համագործակցության հնարավորությունների շրջանակը բավական լայն է

Տուրիզմը Հայաստանում և Ղազախստանում․ երկու երկրների յուրահատկությունները

Ղազախստանի սահմանդրություն․ ավանդույթներն իրավունքի ակունք

Սահմանադրության 20-ամյա հոբելյան. հայացք դեպի անցած ուղին

2․ Վերլուծաբանների և լրագրողների այց Ղազախստան

Այս բաղադրիչով նախատեսվում էր ծրագրի տեղեկատվական գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ լրագրողներից և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբաններից կազմված խմբի այց Աստանա և Ալմաթի։ Այցի շրջանակներում իրականացվել են տարբեր նկարահանումներ, հարցազրույցներ և հանդիպումներ ինչպես պաշտոնական, այնպես էլ փորձագիտական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այցի առանցքային թեմաների շարքում են եղել Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի 20-ամյակի տոնակատարությունը և/կամ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների հերթական համագումարը։ Նախատեսվում էր այցի արդյունքները ներկայացնող տեսանյութերի, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում և մամլո ասուլիսների կազմակերպում։

«Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումար», Աստանա

«Օրակարգում կրոնական և քաղաքական գործիչների համագործակցությունն է»

 Ղազախստանի ժողովրդի ասամբլեան 20 տարեկան է

3․ «Ղազախստան-Հայաստան․ համագործակցության հարթակներ» գրքի պատրաստում և հրատարակում

Ծրագրի այս մասով նախատեսվում էր պատրաստել և հրատարակել ռուսերեն և հայերեն լեզուներով «Ղազախստան-Հայաստան․ համագործակցության հարթակներ» խորագրով գիրք: Հրատարակումից հետո գիրքն անվճար տրամադրվել է հայաստանյան տարբեր գրադարանների, պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

_
_
_
_