“Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում” ծրագիր

  «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ իրականացրել է հակամարտությունների կարգավորմանն առնչվող hարցերի շուրջ թրեյնինգ-ծրագիր Հայաստանում պետական պաշտոնյաների համար: Թրեյնինգ-ծրագրի նպատակն է եղել ներկայացնել հակամարտությունների կարգավորման միջազգային լավագույն փորձերից քաղված դասեր, նաև ստեղծել հարթակ, որտեղ համապատասխան պետական կառույցների պաշտոնյաները կարող են միասին մասնակցել իրենց անմիջական պատասխանատվության ներքո գտնվող թեմաների վերաբերյալ մտքերի փոխանակմանը, որոնել պոտենցիալ լուծումներ ծանոթ միջավայրում:

Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:

Ծրագրի նկարագրությունը

«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագիրը նախատեսում էր՝

• Հայաստանում սեմինարի կազմակերպում խաղաղության գործընթացի վերաբերյալ հետևյալ մարմիններից 15 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով, արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն և ոստիկանություն,

• Հայաստանում կլոր-սեղանի կազմակերպում հրավիրված փորձագետների և լրատվական գործընկերոջ մասնակցությամբ:

Մասնակիցները ուսումնասիրել են միջազգային փորձը և հակամարտության լուծման տարբեր մոտեցումների վերաբերյալ քաղած դասերը, խաղաղության գործընթացի բազմակողմանի մշակման փուլերը, հասարակություններին խաղաղության պատրաստելու ռազմավարությունն ու գործիքները: Ծրագիրը կենտրոնացել է որոշակի թեմաների վրա, որոնց շրջանակներում զեկույցներ են արվել միջնորդության և բանակցությունների վերաբերյալ: Իսկ հմտությունների կիրառման վարժությունների միջոցով մասնակիցները ներգրավվել են խաղաղության գործընթացի մշակման և բանակցային գործիքակազմի շուրջ քննարկումներին:

Սեմինարին հրավիրվել են խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման հարցերով միջազգային փորձագետներ, ովքեր հանդես են եկել միջնորդության և բանակցության վերաբերյալ զեկույցներով և կիսել իրենց փորձը:

Ծրագրի լուսաբանում

Խաղաղության գործընթացների բարդութունը՝ Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակով

Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է, սակայն փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել

Ջիմ Մըրֆի. ռազմատենչ պահվածքի պատասխանը չի կարող լինել փոխզիջումը

Քինգսլի Դոնալդսոն. «Քաղաքացիական հասարակությունը կարող է հաղորդակցության թունելներ բացել հակամարտող կողմերի միջև»

Ջեֆրի Դոնալդսոն. Մենք պետք է մարտահրավեր նետենք այն կարծրատիպին, որ մշտապես ապրելու ենք հակամարտության պայմաններում

Սայմոն Մեյսոն. Ընդհանուր մինիմալ նպատակ ունենալը չափազանց կարևոր է բանակցային գործընթացում

Ծրագրի լուսանկարները

 

Պարտադիր չէ, որ ծրագրում արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը: