Լույս է տեսել “Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ” գիրքը

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացրած “Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ” ծրագրի շրջանակներում լույս է տեսել “Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ” գիրքը, որի պատրաստմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև “Արմեդիա” ՏՎԳ հեղինակային խումբը:

ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Ղազախստանի ժողովրդի ասամբլեա, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումար, Աստանայի տնտեսական ֆորում, «ԷՔՍՊՈ-2017», «Ունիվերսիադա-2017». սա հարթակների ոչ լրիվ ցանկն է, որտեղ Հայաստանն ու Ղազախստանը համագործակցում են երկար տարիներ՝ ցուցադրելով փոխհարաբերությունների առավելագույն կառուցողական և վստահելի բնույթը: «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ» գրքում մենք փորձել ենք ներկայացնել այն ոլորտները, որոնք ցույց են տալիս հին փորձը և նոր հնարավորություններ բացում մեր երկու երկրների միջև համագործակցության համար: Գրքում շատ են բացառիկ նյութերն “առաջին ձեռքից”, որոնք կստիպեն ընթերցողներին նորովի նայել այն երկրին, որն աշխարհագրորեն թերևս հեռավոր է, սակայն միաժամանակ այնքան մոտ է Հայաստանին:

“Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ” գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն հրատարակվել է երկու լեզուներով` հայերեն և ռուսերեն:

Շուտով գիրքը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով մեր կայքի “Հրատարակություններ” բաժնում և www.armedia.am կայքում: Իսկ մինչ այդ, բոլոր հետաքրքված անձինք կարող են ձեռք բերել գրքի անվճար տարբերակ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գրասենյակում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 528472: