Ֆրանսիայում հրեաները ստիպված են հրաժարվել կիպայից

Մարսելում հրեաներին խորհուրդ է տրվում հրաժարվել փողոցում կիպա՝ հրեական ավանդական գլխարկ, կրելուց, քանի դեռ պահպանվում է հրեաների դեմ իսլամիստների կողմից ահաբեկչությունների իրականացման հավանականության բարձր մակարդակը: Նման կոչով հանդես է եկել Մարսելի հրեական կոնսիստորիի ղեկավար Ցվի Ամմարը: Վերջինիս կարծիքով հրեաների կյանքի պաշտպանության համար անհրաժեշտ է ձեռնարկել «արտառոց միջոցներ»: «Շատ ցավալի է նման միջոց ձեռնարկել Մարսելում, սակայն ես չէին ուզենա, որ ինչ-որ մեկը կիպայի պատճառով մահանա», – հավելել է տեղի հրեական համայնքի առաջնորդներից մեկը: Մարսելի հրեական համայնքի ղեկավարության այս կոչը սակայն քննադատության է արժանացել Ֆրանսիայի գլխավոր րաբբի կողմից, ով հրեաներին կոչ է արել չհետևել Ամմարի խորհրդին և զիջումներ չանել:

Մարսելում հրեական համայանքի ղեկավարների կողմից նման հայտարարության պատճառ է դարձել հունվարի 11-ին Մարսելում 15-ամյա քուրդ դեռահասի կողմից հրեա ուսուցչի վրա դանակով հարձակումը: Մարսելի հրեաբնակ թաղամասերում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերներ Կազնևը Մարսելում տեղի ունեցածն անվանել է հակասեմիտական ագրեսիայի դրսևորում: Հրեաների դեմ հարձակումը քննադատել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սակայն այս ամենը այդքան էլ մեծ արդյունք չեն տալիս:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա հրեաների վրա արդեն թվով երրորդ հարձակումն է Մարսելում, որտեղ ապրում է Եվրոպայի մեծությամբ երրորդ հրեական համայնքը: Այսպես, նոյեմբերին երեք հոգի հարձակվել էին հրեական դպրոցի ուսուցչի վրա՝ հակասեմիտական վիրավորական արտահայտություններ գոռալով: Մեկ ամիս առաջ սինագոգի մոտ հարձակման էին ենթարկվել ևս երեք հրեա: Միգրանտների մեծ հոսքի պատճառով եվրոպական շատ երկրներում, այդ թվում և Ֆրանսիայում, այս առումով իրավիճակը դարձել է անվերահսկելի:

Հետաքրքրիր է, որ այսօր սեփական անվտանգության համար հրեական համայնքի ղեկավարներն առաջարկում են հրաժարվել կրոնական ատրիբուտներից՝ մի բան, որը Ֆրանսիան պարտադրում էր դեռ 2005-ին և որը մեծ քննադատության էր արժանացել կրոնական փոքրամասնությունների կողմից:

 14.01.2016