Օլանդ. Ֆրանսիայում արտակարգ դրություն է

Ֆրանսիայի տնտեսությունը և սոցիալական ոլորտը գործազրկության բարձր մակարդակի ֆոնին արտակարգ դրության մեջ են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա տեղեկացրել է, որ իրավիճակի կարգավորման համար կառավարությունն առաջիկայում 2 միլիարդ եվրո է հատկացնելու, որն ուղղվելու է քաղաքացիների զբաղվածության ապահովմանը:

«Զբաղվածությունն անվտանգությունից հետո ամենակարևոր խնդիրն է ֆրանսիացի քաղաքացիներրի համար», – ասել է Օլանդը:

Նա ընդգծել է, որ «աշխարհը վիթխարի փոփոխություններ է ապրում, որոնց ծավալը բոլորը պետք է հասկանան»:

«Տնտեսական նոր տերություններ են ի հայտ գալիս, արագ տեմպերով զարգանում է թվային տնտեսությունը, մենք պետք է վերանայենք մեր տնտեսական և սոցիալական մոդելը», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Աղբյուրը՝ armedia.am