Ուոլթերի հակահայկական զեկույցը ԵԽԽՎ-ում տապալվեց

Բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի պատրաստած ՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը տապալվեց. պատգամավորների մեծ մասի կարծիքով այն խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին:: Այն հանված է ԵԽԽՎ օրակարգից: Զեկույցին «կողմ» է քվեարկել 66, «դեմ»՝ 70 պատգամավոր: 45 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:

Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով զեկույցների ԵԽԽՎ-ում ընդունվեց: Զեկույցին «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ»՝ 71-ը: Ձեռնպահ են մնացել 40 պատգամավոր:

26.01.2016