Գերմանացիները պահանջում են Մերկելի հրաժարականը

Գերմանիայի բնակիչների մոտ 40 տոկոսը պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում նրա մոտեցման պատճառով։ Այս մասին են վկայում INSA ինստիտուտի հարցման տվյալները, որն անցկացվել է գերմանական Focus պարբերականի համար։

Այսպես, հարցման մասնակիցների 39.9 տոկոսը կողմ են արտահայտվել Մերկելի հրաժարականին։ Կանցլերի հակառակորդների մեծ մասը՝ 64.6 տոկոսը, եղել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներ։ Կարծիքին, որ կանցլերի քաղաքականությունը միգրացիոն ճգնաժամի հարցում առիթ է նրա հրաժարականի համար, աջակցել է պատասխանողների 45.2 տոկոսը։

2015 թվականին Գերմանիան ընդունել է մոտ 1.1 մլն փախստական։

Աղբյուրը՝ armedia.am