Հազարավոր մարդիկ Բարսելոնում դեմ են արտահայտվում Կատալոնիայի անկախությանը

Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը դեմ հանդես եկող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը Բարսելոնում բողոքի ցույց են կազմակերպել:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել սուրբ Հակոբի հրապարակ «Անկախությունը մեզ կզրկի ինքնությունից» գրությամբ պաստառներով, հայտնում է РИА Новости-ն:

Կատալոնիայի խորհրդարանը 2015 թվականի նոյեմբերի 9-ին «հանրապետության ձևով կառավարման անկախ պետության ստեղծման գործընթացի սկսման» բանաձև ընդունեց, որը, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց: Չնայած դրան՝ կատալոնական նոր կառավարության ղեկավարը մշակել է ինքնավարության անկախացման ճանապարհային քարտեզ:

01.02.2016