ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի փախստականների համար խոստացված գումարի երկու երրորդը

ԵՄ անդամ պետությունները միգրացիոն ճգնաժամը լուծելու նպատակով համաձայնել են Թուրքիային տրամադրել նախատեսված գումարի երկու երրորդը:

 «Այդ երկրների ներդրումը կհաշվարկվի ըստ ազգային ՀՆԱ-ի»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսնի՝ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեքշաբթի արած հայտարարությանը, հաղորդում է Sputnik News- ը:

 Նա այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Իտալիան հայտնել է, որ շարունակում է արգելափակել միգրանտների ներհոսքն ԵՄ երկրներում դադարեցնելու նպատակով Թուրքիային երեք միլիարդ եվրո հատկացնելու քայլը:

03.02.2016