Գերմանիան Սիրիայի փախստականներին կտրմադրի 2.3 մլրդ եվրո

Ի աջակցություն Սիրիայի փախստականների՝ Գերմանիայի իշխանությունները մինչև 2018 թվականը կտրամադրեն 2.3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Reuters- ը՝ հղում կատարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի Լոնդոնում Սիրիայի հարցերով կազմակերպված Դոնորների համաժողովին Մերկելը նշել է, որ 1.1 մլրդը կհատկացվի 2016-ին:

Համաժողովի կազմակերպիչները Սիրիայում հնգամյա պատերազմից տուժածներին օգնելու նպատակով նախատեսում են 2016-ին տրամադրել 9 մլրդ դոլար ռեկորդային գումար: Ներկայումս մարդասիրական ծրագրերի իրականացման համար հավաքվել է մոտ 3.4 մլրդ դոլար:

Համաժողովի կազմակերպիչների դերում են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը և Միավորված ազգերի կազմակերպությունը:

05.02.2015