Եվրոպայի և Իրանի միջև բանակցությունները մեկնարկում են Թեհրանում

Թեհրանում այսօր կսկսվեն ԵՄ-ի և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության Ամերիկայի և Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին, փոխանցում է РИА Новости-ն:

Ռավանչին նշել է, որ նման բանակցություններ նախատեսվում է անցկացնել կես տարին մեկ Թեհրանում և Բրյուսելում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է առաջին հերթին քննարկել Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, բանկային գործը և ֆինանսները:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հիմնական մասը չեղյալ հայտարարվեց:

08.02.2015