Ֆրանսիայում արտակարգ դրությունն երկարաձգվել է

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հավանության է տվել երկրում արտակարգ դրության երկարաձգմանը ևս երեք ամսով՝ մինչև մայիսի 26, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ արտակարգ դրության երկարաձգման մասին ներքին գործերի նախարարի առաջարկին կողմ էր արտահայտվել Ֆրանսիայի սենատը:

Ֆրանսիան արտակարգ դրություն է հայտարարել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո: Ֆրանսիական կառավարությունը կարծում է, որ ահաբեկչության սպառնալիքի մակարդակը երկրում շարունակում է բավականին բարձր մնալ:

17.02.2016