Մերկելն անվանել է իր կառավարման ամենադժվար փորձությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ իր կառավարման 10 տարիների ընթացքում միգրացիոն ճգնաժամն ամենաբարդ խնդիրն է եղել, որին ինքը ստիպված է եղել բախվել։ Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ճիշտ են եղել:

«Ներկա պահին միգրացիոն ճգնաժամն ամենամեծ փորձությունն է այս պաշտոնում իմ գտնվելու ընթացքում… Սակայն քանի դեռ ես կանցլեր եմ, լուծում եմ այն խնդիրները, որոնց բախվում է երկիրը։ … Ըստ այդմ՝ լավագույն ուղին նաև հանգստության և Գերմանիայի շահերի պահպանումն է»,- ասել է Մերկելը։

Մերկելը նաև հայտարարել է, որ ինքը ճգնաժամի կարգավորման համար այլընտրանքային ծրագիր չունի: Կանցլերի կարծիքով՝ սահմանների միակողմանի փակումը խնդրի լուծում չի:

29.02.2016