
Հրապարակվել է Եվրոպայի ամենավտանգավոր երկրների ցանկը
Մարդկային ռեսուրսների ոլորտում խորհրդատվական Mercer միջազգային ընկերությունը հրապարակել է կյանքի համար ամենավտանգավոր եվրոպական քաղաքների ցանկը:
Այսպես, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Աթենքը: Հունաստանի մայրաքաղաքում անվտանգության մակարդակի թուլացմանը նպաստում են միգրանտների հոսքը և պարբերաբար անցկացվող հակակառավարական ցույցերը:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Հետազոտության համաձայն՝ Բելգրադը հանդիսանում է կաշառակերների, գողերի և վանդալների հենակետ:
Առաջին հորիզոնականում է հայտնվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, որտեղ էթնիկ հողի վրա մշտապես տեղի են ունենում անկարգություններ, որոնց արդյունքում հայուրավոր մարդիկ են վիրավորվել:
02.03.2016