Թագուհին չեզոքություն է պահպանում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի հարցում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին քաղաքական չեզոքություն է պահպանում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ Բրիտանիայում ծրագրված հանրաքվեի հարցում: Այս մասին ի պատասխան Sun տաբլոիդի հրապարակմանը հայտարարել է Բուքինգեմյան պալատը:

Թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հայտնել էր, որ թագուհու և ԵՄ-ի կազմում երկրի անդամակցությունը պաշտպանող նախկին փոխվարչապետ Նիք Քլեգի միջև ոչ մեծ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Sun-ի փոխանցմամբ՝ իր աղբյուրը դարձել է այն բանի վկան, թե ինչպես Է թագուհին Քլեգին ասել, որ ԵՄ-ն ոչ ճիշտ ուղղությամբ է ընթանում:

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չի մեկնաբանելու մտացածին պնդումները: «Թագուհին մնում է քաղաքականապես չեզոք, ինչպես եղել է 63 տարի շարունակ»,- ընդգծել են Բուքինգհեմյան պալատում:

09.03.2016