Բելգիայում ազգային եռօրյա սուգ է հայտարարվել

Բելգիայում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ՝ մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված: Բելգիայի վարչապետը երեքշաբթի այցելել է օդանավակայան` ահաբեկչությա վայր:

«Ներկա պահին օդանավակայանը փակ է և ամբողջությամբ արգելափակվել է ոստիկանության կողմից: Երկու պայթյունների տեղում առաջացած հրդեհը մարված են, իսկ թռիչքի սրահում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, աշխատում են փորձագետները»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Բրյուսելում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Համաձայն վերջին տվյալների` առնվազն 34 մարդ է զոհվել, շուրջ 200-ը վիրավորվել է:

23.03.2016