Յունկերը կոչ է անում ստեղծել ԵՄ անվտանգության միություն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել ստեղծել ԵՄ «անվտանգության միություն», հաղորդում է Коррепондент-ը:

«Մենք կարծում ենք, որ, այո՛, անհրաժեշտ են էներգետիկ միություն, շուկաների ու կապիտալների միություն, հատկապես տնտեսական միություն, արժութային միություն, բայց մենք մտածում ենք նաև, որ անհրաժեշտ է անվտանգության միություն»,- ասել է նա Բրյուսելում Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Առաջարկվել են անվտանգության միության բոլոր բաղադրիչ տարրերը: Ես կցանկանայի, որ Նախարարների խորհուրդը շուտափույթ հավանության արժանացներ արտաքին սահմանների պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջարկությունը, չզիջեր տարբեր լոբբիների բազմաթիվ ճնշումներին, այլ մտածեր գլխավորի մասին՝ ինչ պետք է անել»,- նշել է Յունկերը:

24.03.2016