Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչության կանխման մասին

Ֆրանսիայում ձերբակալել են մի մարդու, ում կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:

Նրա խոսքով՝ Փարիզի, Բրյուսելի ահաբեկչությունների և պատրաստվող հարձակման միջև կապի առկայությունը դեռևս չի պարզվել։ Կազնյովը նշել է, որ ձերբակալման վայրում աշխատում են սակրավորները։ Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանական ռեյդի ընթացքում, որն անցկացվել է Փարիզի հյուսիս-արևմուտքում։

Համաձայն ՆԳՆ տվյալների՝ ձերբակալվածը, ով Ֆրանսիայի քաղաքացի է, կարևոր դեր է խաղացել պատրաստվող ահաբեկչության մեջ։

Նախարարի խոսքով՝ տարեսկզբից ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրում ձերբակալվել է 75 մարդ, 28-ը ստացել են ազատազրկման ժամկետներ։

 25.03.2016