ԱՄՆ-ը 20 մլն դոլար է հատկացրել ԵՄ-ին՝ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար

ԱՄՆ-ը 20 մլն դոլար է հատկացրել Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար։ Այս մասին ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ միջոցները թույլ կտան անհետաձգելի և կենսական կարևոր օգնություն ցուցաբերել փախստականներին ու ներգաղթյալներին, աջակցել ընդունման և կառավարման պատշաճ ընթացակարգի ստեղծմանն, ուժեղացնել պաշտպանության մոնիթորինգն, օժանդակել նոր հայտեր գրանցող ու նույնականացնող մարմիններին և այլն։

Նշվում է, որ օգնությունը կհատկացվի որպես հավելում արդեն տրամադրված 44 մլն դոլարի, որ ԱՄՆ-ը փոխանցել էր միգրացիոն ճգնաժամի սկզբում՝ անցած տարի։

29.03.2016