Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնը Քեմերոնի ամենահավանական իրավահաջորդն է. հարցում

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն առաջատար դիրքերում է՝ որպես Դեյվիդ Քեմերոնի իրավահաջորդ՝ Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոններում: Այս մասին են վկայում The Independent պարբերականում հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Ջոնսոնի թեկնածությանն աջակցել է հարցման մասնակիցների 38 տոկոսը, ինչը 2.5 անգամ գերազանցում է երկրորդ թեկնածուի՝ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի վարկանիշին: Նա ստացել է հարցման մասնակիցների 16 տոկոսի աջակցությունը: 9 տոկոսով երրորդ տեղում է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:

Ընդ որում, պահպանողական կուսակցության օգտին քվեարակող բրիտանացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները ևս խոսում են Ջոնսոնի օգտին: Նրա հավանական թեկնածությունն աջակցում է հարցվածների 42 տոկոսը:

31.03.2016