
Անգելա Մերկելը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտնել է Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը, հաղորդում է Արմենպրես-ը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները:
04.04.2016