ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Բանաձևը մտահոգություն է հայտնում սահմանում տիրող իրավիճակի հետ կապված: «Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ: Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է բանաձևում:

05.04.2016