Հանրաքվե Նիդերլանդներում Ուկրաինայի եվրոպական ապագայի վերաբերյալ

Նիդերլանդներում հանրաքվե է անցկացվում Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացիայի հարցով, գրում է NLTimes-ը: Հանրաքվեն կայացած ճանաչվելու համար անհրաժեշտ է, որ մասնակցի քվեարկելու իրավունք ունեցողների առնվազն 30%-ը: Քվեաթերթիկում պատասխանի միայն երկու տարբերակ կա՝ «այո» և «ոչ»:

Հիշեցնենք, որ հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, սակայն երկրի կառավարությունը հայտարարել է, որ ստիպված է լինելու վերանայել իր դիրքորոշումն Ուկրաինայի ասոցիացիայի հարցով, եթե հոլանդացիները դեմ քվեարկեն:

06.04.2016