Նիդեռլանդները դեմ է քվեարկել ԵՄ-Ուկրաինա համաձայնագրին

Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացիայի վերաբերյալ համաձայնագրի շուրջ Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեն կայացել է, քվեարկության մասնակիցները դեմ են արտահայտվել փաստաթղթի վավերացմանը: Այս մասին տեղեկացնում է BNO News գործակալությունը՝ հղում անելով բոլոր մունիցիպալիտետներում ձայների հաշվման արդյունքներին:

Այդ տվյալների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 38,1 տոկոսը քվեարկել է համաձայնագրի վավերացման օգտին, 61,1 տոկոսը դեմ է արտահայտվել: Քվեարկությանը մասնակցությունը կազմել է 32,2 տոկոս, ինչն ավելի է քվեարկությունը վավերական ճանաչելու համար անհրաժեշտ 30 տոկոսից:

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ համաժողովրդական քվեարկության արդյունքում կարող է վերանայել Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի վավերացման որոշումը, բայց դրա համար ժամանակ կպահանջվի ընթացակարգային առումով:

07.04.2016