Լռում ենք և ներողություն խնդրում…

Բառեր չկան արտահայտելու այն վիշտը, որը համակել է հայ ժողովրդին. նրա տասնյակ երիտասարդ որդիներ, ովքեր պաշտպանում էին սահմանը և խաղաղությունը մեր երկրում, այս օրերին հանձնվում են հողին… Բառեր չկան նաև արտահայտելու մեր հիացմունքը՝ 18-20 տարեկան երիտասարդ տղաները այնպես հաստատակամորեն են կանգնել իրենց հենակետերում՝ չենթարկվելով ժամանակավորապես նահանջելու և փրկվելու հրամանին: Դա անհնար է արտահայտել բառերով:

Երևանում ապրիլի 10-ին տեղի ունեցած Լռության երթը հենց զգացմունքների արտահայտում է այն ժամանակ, երբ բառերը պետք չեն, դրանք այնքան քիչ են…

Լռում ենք և հիշում: Լռում ենք և չենք մոռանալու: Լռում ենք և ներողություն խնդրում…