ԼՂՀ և ՀՀ 520 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համատեղ կոչով դիմել են Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել են ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ:

Կոչի ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ:

Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ («Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ևս միացել է նախաձեռնությանը), ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, ովքեր պատերազմական գործողությունների ողջ ընթացքում աշխատել են սահմաններին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ:

Ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի: