Հույս ունենք, որ հետագայում հակամարտության բոլոր կողմերին կտեսնենք սեղանի շուրջ բանակցելիս. ԵՄ դեսպան

Անդրադառնալով ԼՂՀ-Ադրբեջան սահմանին առկա լարվածությանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց որ պատերազմը վատ է ցանկացած երկրի համար: «Հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելու է խաղաղ դաշտ, ինչի արդյունքում հետագայում կկարողանանք խուսափել նման պատերազմական իրավիճակից և բոլոր կողմերին կտեսնենք սեղանի շուրջ բանակցելիս»:

Այս մասին հաղորդում է Panorama-ն:

Ըստ նրա՝ շատ ու շատ հարցեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի է լուծել քաղաքացիական ակտիվիզմի միջոցով:

«Ես հաստատում եմ, որ ԵՄ-ն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործով: Պատրաստ եմ խոսել Արցախի հարցով, սակայն այլ առիթով»,-հավելեց Սվիտալսկին՝ հրաժարվելով պատասխանել հակամարտությանն առնչվող այլ հարցերի:

 14.04.2016